‘Վան Գալ. «Սքոուլզը թիմում լարված մթնոլորտ է ստեղծում»’

1125

«Մանկունիացիների» նախկին ֆուտբոլիստը ներկայիս «Յունայթեդը» բազմիցս անվանել է «միջակ թիմ» և նշել, որ «դժվար է վայելել մարզչի փիլիսոփայությունը»: Վան Գալի կարծիքով այդ ամենը լարված մթնոլորտ է ստեղծում թիմում:

-Ես միշտ հաղթահարում եմ քննադատությունը: Հաղթահարել եմ «Բարսելոնայում», որտեղ որքան կարևոր է արդյունքը, այնքան էլ, թե ինչպես ես միավորներ վաստակում: Անգլիայում ավելի կարևոր է  արդյունքը, քան բուն խաղը: Սակայն Փոլ Սքոուլզը երկպագուներին մղում է հակառակ կարծիքի,-ասել է վան Գալը և հավելել,- Փոլը պետք է մտածի, թե ինչ է խոսում: Իհարկե, ամեն մեկն ունի իր տեսակետը: Դա ինձ չի անհանգստացնում, խոսքի ազատությունը նույնիսկ լավ է: Բայց նա մոռանում է, որ դրանով ինքը բացասական մթնոլորտ է ստեղծում թիմում: Գուցե արժի, որ նա ավելի դրականորեն խոսի: 

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլ»-ի դեմ խաղում Կոստան խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով’
Հաջորդ հոդվածը‘Հիդինկ. «Զուման այնպիսի տրամադրություն ուներ, կարծես ոչինչ էլ չի եղել»’