‘Վաշինգտոնը լքում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը’

1160

Ուրբաթ օրը Վաշինգտոնը դուրս է գալիս 1987 թվականի  ռուս-ամերիկյան ՄՓՀՀՈ պայմանագրից։

Այդպիսով՝ պատմության գիրկն է ուղարկվում կարևորագույն պայմանագրերից մեկը, որի շնորհիվ Մոսկվան և Վաշինգտոնը ժամանակին ոչնչացրել են երկու դասերի գրեթե 2,7 հազար հրթիռ, ինչպես նաև կնքել են պայմանագրեր զինաթափման և սպառազինության վերահսկողության բնագավառներում, որոնք թույլ են տվել ամրապնդել մարտավարական կայունությունը և հարթել հակասությունները երկկողմ հարաբերություններում։

ՄՓՀՀՈ -ի շրջանակներում իր պարտավորությունները  ԱՄՆ-ը դադարեցրել է փետրվարի 2-ին, իբր՝ Ռուսաստանի կողմից պայմանագիրը խախտելու պատճառով։

Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները և իր կողմից մի ամբողջ շարք նկատառումներ է ներկայացնում ամերիկյան կողմին՝ պայմանագիրը չկատարելու վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդներ․ Փարանջան՝ արգելքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդև․ Տոկիոյի դժգոհությունը մեզ չի անհանգստացնում, Կուրիլները մերն են’