‘Վատիկանը կոչ է արել «օգտակար պատասխան» տալ Փարիզի դեպքերին’

1407

Վատիկանը ցավակցություն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ և կոչ է արել «օգտակար պատասխան» տալ դրանց: Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, տեղեկացրել է РИА Новости-ն՝ հղում անելով Սուրբ գահի տարածած հայտարարությանը:

«Դա հարձակում է ողջ մարդկության խաղաղության վրա, և այն պահանջում է վճռական, օգտակար պատասխան տալ մեր բոլորի կողմից»,- ասված է փաստաթղթում:

Վատիկանն ընդգծում է, որ ցնցված է կատարվածով, և նոյեմբերի 13-ի դեպքերն անվանում է «ահաբեկչական բռնությունների և ատելության նոր դրսևորում», որը խստորեն դատապարտվում է Սուրբ գահի և Հռոմի պապի կողմից:

Ի դեպ, նոյեմբերի 14-ին հաղորդվել է, որ Փարիզում ձերբակալվել է ահաբեկչության հավանական կատարողներից մեկը, որը հայտարարել է, թե կապ ունի «Իսլամական պետության» հետ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գրոհները Փարիզում կապ ունեն Ջիհադի Ջոն մականվամբ հայտնի ահաբեկիչ-դահիճ Մոհամեդ Էմվազիի վրա ձեռնարկված հարձակումների հետ: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետդումա. Փարիզում ահաբեկչական գործողություններով մեկնարկել է ահաբեկչական պատերազմ’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. Փոխզիջման անխուսափելիության մասին արդեն խոսում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ’