‘Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ինքնահրկիզման փորձ է կատարվել’

835

Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում ինքնահրկիզման փորձ է կատարել 51-ամյա իտալացի մի տղամարդ: Նրան այրվածքներով հասցրել են «Սանտո-Սպիրիտո» հիվանդանոց, հաղորդել է France-Presse գործակալությունը: Ինչպես գրել է La Stampa-ն, տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում: Սուրբ գահի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ հայտնի չէ՝ ով է այդ մարդը և ինչու է դիմել նման քայլի: Միայն հայտնի է, որ նա Հռոմի  բնակիչ է: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Ըստ լուրերի՝ տղամարդը նախ ինչ-որ վառվող նյութ է լցրել իր վրա, ապա կրակայրիչը մոտեցրել հագուստին: Միջադեպը արձանագրել են Վատիկանի արտաքին հսկողության տեսախցիկները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը՝ իր ժառանգորդի մասին. Խոսակցության առարկա չկա’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան. Մամուլ’