‘Վատցկե. Յուրգեն Կլոպը Հարի Փոթերը չէ’

1322

«Լիվերպուլն» ունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ լավ խաղացողներ, ֆինանսական միջոցներ, եւ Յուրգեն Կլոպին միայն ժամանակ է անհրաժեշտ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն՝ գնահատելով անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչի աշխատանքը:

«Թիմ կառուցելու համար Յուրգեն Կլոպին անհրաժեշտ կլինի երկու-երեք տարի, նա Հարի Փոթերը չէ: Յուրգենի դրական կոմը կոլեկտիվի ներսում բարենպաստ տրամադրվածությունն է: Այդ բաղադրիչի հետ նա երբեք խնդիր չի ունեցել:

Երբ Կլոպը եկավ «Բորուսիա», թիմը Բունդեսլիգայի 13-րդ տեղում էր: Նրա առաջին մրցաշրջանն ավարտեցինք 6-րդ, հետո՝ 5-րդ, իսկ երրորդ մրցաշրջանում նվաճեցինք չեմպիոնի տիտղոսը:

Յուրգենը միշտ համառորեն աշխատում է, իսկ «Լիվերպուլի» ղեկավարությունն ունի համբերություն: Ամեն ինչ կստացվի: Յուրգենի նման լավ մարդու եւ ընկերոջ պակասը Դորտմունդում միշտ զգացվում է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Անգլիայի Պրեմյեր լիգայի 29 խաղից հետո «Լիվերպուլը» 44 միավորով 7-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. շաբաթվա խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ՊՍԺ-ն’