‘Վարդան Մինասյան. Խաղացինք մեր հնարավորությունների 50 տոկոսով’

815

Մեզ համար խաղի արդյունքը միշտ կարեւոր է, քանի որ խաղում ենք միայն հաղթանակի համար: Այդ մասին Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Խոսելով արձանագրված արդյունքի մասին Մինասյանը նշել է, որ հավաքականի համար արդյունքը կարեւոր է, քանի որ ցանկացած խաղում թիմը ձգտում է հաղթանակի: Իսկ որպես դրական արդյունքի չհասնելու գլխավոր պատճառ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի բացակայությունը, քանի որ գրեթե բոլորն էլ իրենց ակումբների հետ ներկայումս նախապատրաստական փուլ են անցնում:

Խոսելով նորեկների մասին Մինասյանն ընդգծել է, որ այն ամենն, ինչ հարկավոր էր մարզչական շտաբին, նրանք տեսան: Խոսքը վերաբերում է թե՛ նորեկներին, թե՛ խաղային այն դիրքերին, որոնք խնդրահարույց էին:

Ընդհանուր խաղի մասին Վարդան Մինասյանն ասել է. «Մենք ավելի շատ էինք լինում գնդակով, սակայն վտանգավոր պահերով հավասար խաղ էր: 1:1 հաշվի ժամանակ երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Մենք խաղացինք մեր հնարավորությունների 50 տոկոսով»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում կայացած Հայաստան — Լյուքսեմբուրգ ընկերական խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Իրանում նախագահական ընտրություններին «Պատվավոր ոստիկաններ» կգործեն’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի’