‘Վարդան Մինասյան. Խումբը շատ հավասար է, ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացածի’

1124

Ըստ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի, Հայաստանի ընտրանին ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում ընդգրկվել է ուժեղ խմբում:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի նախկին գլխավոր մարզիչն ասել է, որ այդպիսի ուժեղ մրցակիցների հետ Հայաստանի ընտրանին նախկինում էլ է հանդիպել:

«Խումբը շատ հավասար է, ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացածի: Կարևորն այն է, որ մեր թիմը կարողանա ամեն խաղի լավ ներկայանալ, չլինեն վնասվածքներ ու դեղին քարտեր: Սրանք ցավալի երևույթներ են, որոնց հետ մեր հավաքականը բախվեց նախորդ մրցաշրջանի ժամանակ»,- նշել է Մինասյանը:

Ըստ նրա, ինչպես վերջին երկու մրցաշրջաններում, այնպես էլ հիմա, Հայաստանի նպատակը մեկն է լինելու՝ դուրս գալ եզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ լա՛վ է, որ մենք Ուկրաինա չենք’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ջոն Հեֆերնը կբացի «Կյանք առանց սահմանների» խորագրով նկարների ցուցահանդես’