‘Վարդան Պետրոսյանը մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում է’

953

Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոնից iLur.am-ին տեղեկացրեցին, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը այժմ գնահատվում է կայուն. գիտակցությունը լիովին տեղն է, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կգտնվի վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին  Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի մեքենան բախվել էր Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենային: Վթարի հետևանքով զոհվել էին երկու անչափահաս տղաներ: BMW-ի ղեկին էր դերասան Վարդան Պերոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Ստամբուլում կբացեն Ստամբուլի երկու հատվածները իրար հետ կապող ստորգետնյա թունելը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է ԱՊՊԱ-ն պատուհաս դարձել քաղաքացիների գլխին (տեսանյութ)’