‘Վարդան Պետրոսյանի գործով դատախազը սեփական դիմումով ազատվել է աշխատանքից’

1358

Այսօր դերասան Վարդան Պետրոսյանի կալանքի միջոցի փոփոխման որոշման բողոքարկումը քննարկելու ժամանակ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտնի դարձավ, որ գործով դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Դատականին նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 13-ին՝ ժամը 10:50-ին:

Հիշեցնենք, որ դերասանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի պաշտպանությանը նվիրված երթը վերածվեց խեղկատակության ‘
Հաջորդ հոդվածը‘«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը սկսում է իր 15-րդ hոբելյանական տարին’