‘Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց (Տեսանյութ)’

1967

Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ ձոնեց Սերժ Սարգսյանին:

Ըստ Aravot.am-ի, թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»:

Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն: Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:

Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու եւ նախագահի եւ պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ: Նախագահի եւ վարդենիսցու զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

Aravot.am

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքը կներկայացվի Վճռաբեկ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանի մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները’