‘Վարդենիսցիները փակել են քաղաք տանող ճանապարհը’

1240

Վարդենիսի մոտ 500 բնակիչներ այսօր ժամը 13.00-ի սահմաններում փակել են քաղաք տանող ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այդ մասին հաղորդում է Epress.am-ը եւ հիշեցնում, որ երեկ ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիսում տեղացած խոշոր կարկուտից մոտ կես ժամ անց սկսված ուժեղ պտտահողմը րոպեների ընթացքում տներ էր վնասել ու այգիներ ավերել քաղաքի Երևանյան, Սպենդիարյան, Սախարովի փողոցներում։ Կայքը նաեւ նշում է, որ բողոքողների թիվը գնալով ավելանում է։ Ճանապարհը փակած տղամարդկանց միանում են նաև կանայք և երեխաներ։ 

Մանրամասները՝ այստեղ:  

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի Սենատի անդամի հետ’
Հաջորդ հոդվածը‘Զոհրաբյանը Քեթրին Լիչի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները ‘