‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’

947

Տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սոցիոլոգիական տվյալների նուրբ կեղծիքները’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ գլխավոր դատախազությունը արգելել է 68 կազմակերպությունների գործունեությունը’