‘Վարշավայում ազգայնականների ցույցը վերածվել է զանգվածային անկարգության’

841

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անկարգությունների է վերածվել Անկախության տոնին նվիրված ազգայնականների քայլերթը: Միջոցառման մեկնարկից րոպեներ անց մասնակիցները ասֆալտի կտորներ, այրվող իրեր և քարեր են շպրտել ոստիկանության ուղղությամբ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ցույցին միջամտել են հատուկ ջոկատայինները: Կան ավելի քան 100 ձերբակալվածներ: Քաղաքի կենտրոնին լուրջ վնաս է հասցվել: Վարշավայի ոստիկանության մամլո քարտուղարի խոսքերով՝ բախման հետևանքով վեց ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել:

Հատկանշական է, որ նախորդ տարի անկախությանը նվիրված ազգայնականների քայլերթն անցել է նմանատիպ սցենարով: 

Նախորդ հոդվածը‘Կենտրոնական բանկը թողարկել է նոր հուշադրամներ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին քննում է քրիստոնեության տարբեր ուղղություններ դավանողների ամուսնության հարցը’