‘Վարորդը ոտքի է կանգնել գծատիրոջ դեմ’

2951

Երևանում գտնվել է երթու­ղայինի մի վարորդ, որ ոտքի է կանգնել գծատիրոջ դեմ: Թիվ 89 համարի միկրոավտոբուսային եր­թուղու արդեն նախկին վարորդ Հայկ Գասպարյանը պայքարի է ելել՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

Այս մասին այսօրվա համարում գրում է «ՀԺ»-ն ու հավելում, որ նա դիմել է դատարան ու երկու ատյանում գործը շա­հել: Այժմ գործը գտնվում Է վճռաբեկ դատարանում: Գասպարյանը ներկայացրել է այն անմարդկային պայմանները, որոնցում աշխատել Է տարիներ շա­րունակ: Մասնավորապես, որ օրական վարորդը աշխատում է մինչև 16 ժամ, չունի աշխատանքային պայմանագրի իր օրինակը: Վարորդը նաև պնդում է, որ «գծատերը» քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է:

Նախորդ հոդվածը‘«Վերլուծական» կայքերի առաջիկա արձագանքը. «Էս ի՞նչ շուխուռ ա», «թութուն ցանեք, թութուն»’
Հաջորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանը չի ուզում տալ Վովա Գասպարյանի անունը’