‘Վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղևորին, բայց արժանի հակահարված է ստացել (տեսանյութ)’

2517

Մայրաքաղաքում շարունակվում են ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաները: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղևորին, ով ցանկացել է վճարել 100 դրամ և պաստառ փակցնել ավտոբուսի վրա, բայց արժանի հակահարված է ստացել քաղաքացիների և ուղևորների կողմից: Նշենք, որ նման միջադեպեր գրանցվել էին նաև երեկ, և կրկին քաղաքացիները շատ շուտ կարգի են հրավիրել վարորդներին:

Միջադեպերը, սակայն, չեն խանգարում ակտիվիստներին շարունակել ակցիան: Նրանք համայնքներում անգամ կոորդինատորներ ունեն, ովքեր կազմակերպում են աշխատանքները: Ակցիային միանալու համար կարող եք կապ հաստատել ակտիվիստների հետ.

Արսեն Օհանյան 055/098 402-667

Մարինե Ասլանյան 096 811 198 (Շենգավիթ)

Սաթենիկ Պետրոսյան 055 193 015 (Մալաթիա-Սեբաստիա)

Էլեն Գրիգորյան 099 555 593

Լուսինե Հովսեփյան 077 633 380 (Կենտրոն)

Մայա Սարգսյան 095 013 539

Սեւակ Մամյան 096 215 396

Ռուզաննա Գրիգորյան 093 446 690:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի «Նոյյան տապանը»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր դերասան Հայկ Մարությանը կշարունակի իր նախաձեռնած ակցիան (տեսանյութ)’