‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Դեկտեմբերի 9-ից նոր արագաչափեր’

855

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 9-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) փողոցում և Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք) հատվածում (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը’16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել’