‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘

776

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ` երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ` երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Նախորդ հոդվածը‘Ցուցարարներն իրենց պահանջները փոխանցեցին ՀՀԿ գրասենյակ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Tonus construction»-ի բնակարանային խաբեբայության «զոհերը» շարունակում են բողոքել ‘