‘Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ’

1203

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով և պատասխանել է Գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ, Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի՝ աշխատանքից հեռանալուց հետո գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

Նախորդ հոդվածը‘Բազմազան խախտումներ թիվ 2. ԸԸՀ-ում. Նախագահը կեղծում է՝ հօգուտ ՀՀԿ-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի մասնակիցները’