‘Վարչապետը ներկայացրել է 2014 թ. բյուջեն’

1046

Ազգային Ժողովում սկսվել են ՀՀ 2014թ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է բյուջեի հիմնական առանձնահատկություններ: ՀՀ 2014թ պետական բյուջեին չի նախատեսելու հարկային վարչարարության բեռի ավելացում, նվազեցվելու են հարկային ճնշումները: Եկամուտների ցուցանիշը կազմելու է մեկ տրիլիարդ 134 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է yerkir.am-ը, հաջորդ առանձնահատկությունը կլինի աշխատավարձների բնագավառում իրականացվող փոփոխությունները, ստեղծվելու է աշխատավարձերի միասնական սանդղակ , համադրվելու են բոլոր պետական կառույցների աշխատավարձերը: «Հետևողականորեն իրականացնելու ենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, դա վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ոլորտին»,-ասաց վարչապետը:

Սոցիալական քաղաքականությունը, ըստ վարչապետի, ուղղված է լինելու ոչ թե սոցիալական հետևանքների վերացմանը, այլ պատճառների` աշխատատեղերի ու կրթության խնդիրների վերացմանը: Նա նշել է, որ աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի կրթություն ստանալու համար: Կառավարությունը հրաժարվելու է սոցիալան օժանդակություն ցուցաբերելու մոտեցումից, այդ օժանդակությունը լինելու է առարկայական` ըստ քաղաքացու սոցիալական պահանջների ապահովման:

Թոշակների բնագավառում իրականացվող քաղաքական բարեփոխումների արդյունքում կառավարությունը տնտեսել է 12 միլիարդ դրամ գումար: «Թոշակների բարձրացում նույնպես նախատեսվում է 32 հազար մարդու համար, որոնք դուրս կգան աղքատության շեմից հունվարի մեկից: Ավելացվելու են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ֆինանսավորումը: Արդյունաբերական քաղաքականությունը միտվելու է արտահանման քաղաքականության աշխուժացմանը: Լիբերալիզացվելու է ավիափոխադրումների ոլորտը: Շինարարության ոլորտում ներդրվելու են նոր օժանդակող ծրագրեր: Բարեփոխումներ կիրականացվեն կրթության ու առողջապահական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ: Առողջ ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Մաքսային Միության որոշման համատեքստում քննարկվելու են մի քանի տասնյակ օրենքներ ու միջազգային պայմանագրեր: Օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը, ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխթանի տնտեսվարողներին:

Նախորդ հոդվածը‘Միշել Պլատինի. Եթե «Բայերն» ու «Հոֆֆենհայմը» որոշեն վերախաղարկել հանդիպումն, դա կլինի «ֆեյր-փլեյի» դրսևորման յուրահատուկ ժեստ’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Գործազրկության նպաստի 94%-ը նպատակին չէր հասնում’