‘Նախարար. Գործազրկության նպաստի 94%-ը նպատակին չէր հասնում’

1076

Գործազուրկների համար սահմանված նպաստի 94 տոկոսը թիրախային խմբին չէր հասնում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը. խնդիրը դրան է վերաբերում»,- բացատրել է նախարարը: Նրա խոսքով, գործազուրկերին նպաստ տալու ծրագրի իմաստն այն է եղել, որդրա շնորհիվ մարդն աշխատանք գտնի որոշակի ժամանակահատվածում:  

«Երբ ծրագիրն իրականացվում է և ավարտվում էր, անձը պետք է դառնա զբաղված: Իսկ մենք դիտարկվում ենք արել, առնվազն մեկ տարի հետո անձը արդյոք զբաղվա՞ծ է: Երբ ընդամենը 6%-ն է դառնում զբաղված՝ դա նշանակում է, որ արդյունավետ չի ծրագիրը»,-նշեց նա։

Նա տեղեկացրել է նաեւ, որ գործազրկության նպաստի փոխարեն Կառավարությունը կփոխհատուցի աշխատանք փնտրող անձանց որոշակի ծախսերը: 

Նախորդ հոդվածը‘Վարչապետը ներկայացրել է 2014 թ. բյուջեն’
Հաջորդ հոդվածը‘Խախտումներ կոմպոզիտորների միության համագումարին’