‘Վարչապետն առաջարկում է տուգանված մեքենաների վարորդներին SMS ուղարկել’

1008

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին առաջարկեց արագաչափերի արձանագրած՝ տուգանված մեքենաների վարորդներին SMS հաղորդագրություն ուղարկել տուգանքի մասին: Այս առաջարկը վարչապետին են ներկայացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft ինովացիոն կենտրոնի երիտասարդները:

«Պատճաշ ծանուցում, «Փոստային առաքումների մասին» օրենքի համաձայն՝ համարվում է «Հայփոստի» միջոցով ծանուցելը: Եթե հիշում եք, երբ նախագիծը այս համակարգի ներդրվում էր, քննարկում էինք նաև էլեկտրոնային ծանուցումների միջոցով ծանուցումը համարել պատշաճ ծանուցում»,- ասաց Օսիկյանն ու խոստացավ քննարկել այս առաջարկը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ ծրագիրն արդեն պատրաստ է, և մնում է միայն տվյալների բազան թարմացնել: Երիտասարդները Տիգրան Սարգսյանին ևս մեկ ծրագիր են առաջարկել:

«Գյուղատնտեսության համար էլ մի ծրագիր են մշակել երիտասարդները, որը հնարավորություն է տալիս գյուղապրանքների առաջարկը և պահանջարկը ներկայացնել: Գյուղացիները հեռախոսով կարող են տեղեկատվություն հաղորդել կամ տեղեկատվություն ստանալ գյուղապրանքների վերաբերյալ, և մեծ հնարավորություններ են ստեղծվում վաճառքների համար»,- ասաց Սարգսյանն ու առաջարկեց կապ հաստատել Microsoft-ի Sturt Up բիզնես ծրագրի ղեկավարի հետ:

Նախորդ հոդվածը‘Կառավարության կողմից ընդունվել է բյուջեի վերաբերյալ ԱԺ ներկայացրած առաջարկների միայն 16 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Երևանի բոլոր դպրոցները կջեռուցվեն’