‘Վարչապետն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին’

726

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ: 

Նախորդ հոդվածը’62-ամյա վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Վերահսկիչ պալատը շինարարությունը շփոթել է քաղաքաշինության հետ’