‘Վելուծաբանները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին’

1383

Այսօր Մինսկում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը համարվում է վերջին հանդիպումներից մեկը՝ 2015 թ. հունվարի 1-ին ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից առաջ: «Лента.ру»-ն վելուծաբաններին խնդրել է գնահատել Հայաստանի՝ այդ միությանն անդամակցելու  հավանականությունը:

Հայաստանն ընդհանրապես չէր մտնում Մաքսային միության ինտեգրացիոն պլանների մեջ: Մասնավորապես՝ Միացյալ տնտեսական տարածք ստեղծելու գաղափարն իսկ ենթադրում էր ինտեգրացիայի ելքը ետխորհրդային տարածքից՝ Թուրքիայի, Չինաստանի և Մոնղոլիայի միջոցով, ասում է Ղազախստանի ազգային բանկի նախկին նախագահ Գրիգորի Մարչենկոն: Հայաստանի և Ղրղզստանի մուտքը միություն ընդհանրապես չէր քննարկվում: «Այժմ ԵԱՏՄ-ն մենք ստեղծում ենք երեքի հիմքով՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, այնտեղ ևս երեք երկրներ ընդգրկելու հեռանկարով՝ Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ես դեռ անցյալ տարի այս ձևաչափն անվանել եմ ոչ ամենահեռանկարայինը», ասում է Մարչենկոն: Նա հիշեցնում է, որ դեռ 2013 թ. գարնանը ինքն «առաջարկել է Մաքսային միությունն ընդարձակել և այնտեղ հրավիրել Ուկրաինային, Թուրքիային և Ադրբեջանին: Այդ դեպքում միությունն ավելի բազմազան կլիներ, այնտեղ չէր լինի բացահայտ գերակշռող մեկ երկիր՝ Ռուսաստանը»:

Հայաստանի անդամակցության վերաբերյալ մասնագետների կասկածների հիմքում Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են: Օրինակ, ղազախական Almagest խորհրդատվական ընկերության տնօրեն Այդարխան Կուսաինովը թեպետ Հայաստանի անդամակցության մասին կոշտ չի արտահայտվում, սակայն, այնուհանդերձ, նշում է, որ Ռուսաստանից «ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների ծավալը էական դեր է կատարում երկրի տնտեսության մեջ՝ գերազանցելով ընդհանուր արտահանման ծավալները՝ 1,8 և 1,4 մլրդ դոլար՝ համապատասխանաբար»: 

Նախորդ հոդվածը‘Պակիստանցի 17-ամյա իրավապաշտպանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակը` հանրահավաքից առաջ (տեսանյութ)’