‘Պակիստանցի 17-ամյա իրավապաշտպանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր’

1005

2014 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուներն էին համարվում  ԱՄՆ  ԱԱԳ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը և Հռոմի պապ Ֆրացիսկոսը:

Այնուհանդերձ, Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է պակիստանցի 17-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային և երեխաների իրավունքների հնդիկ 60-ամյա պաշտպան Կայլաշ Սատյարտիին, հաղորդել է Associated Press-ը: Նոբելյան կոմիտեում նշել են, որ դափնեկիրները մրցանակի են արժանացել, քանի որ «պայքարել են ընդդեմ երեխաների շահագործման ու հանուն նրանց կրթություն ստանալու իրավունքի»:

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվը ռեկորդային էր՝ 278 մարդ և կազմակերպություն: Անցյալ տարի այդ հեղինակավոր մրցանակն ստացավ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: 2012 թ. մրցանակակիր է դարձել Եվրամիությունը:

Մրցանակի հիմնադրի կամքի համաձայն՝ ավանդաբար Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Օրվա խաղերի ազդագիր’
Հաջորդ հոդվածը‘Վելուծաբանները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին’