‘Վենգերը մեկնաբանել է «Տոտենհեմ»-ից կրած պարտությունը’

1929

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է հյուսիսլոնդոնյան դերբիում կրած պարտությունը (0:1):

«Առաջին խաղակեսում հակագրոհելիս 3-4 պահ կորցրեցինք: Վերջին փոխանցումը միշտ չէր ստացվում: Մրցակցի գոլից հետո չկարողացանք վերգտնել մեր խաղը, և նրանք կարող էին կրկին գոլ խփել: Վերջին 10 րոպեի ընթացքում պետք է հավասարեցնեինք հաշիվը:

Առաջին գոլի գործոնը կարևոր էր, և այն բաց թողեցինք մենք: Քեյնը տարբերություն ապահովեց: Դիտել եմ գոլի դրվագի կրկնապատկերը, և կարող եմ ասել, որ այնտեղ խախտում չկար: Պարզապես Քեյնը հրաշալի խաղաց: Պարտության համար պետք է մեղադրենք միայն մեզ:

Այժմ քառյակում հայտնվելն ավելի բարդ կլինի, բայց մենք պետք է պայքարենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ՓՈՍՏԸ (The Post)’
Հաջորդ հոդվածը‘Փհենչհան-2018. գերմանուհի Լաուրա Դահլմեյերը՝ բիաթլոնի օլիմպիական չեմպիոն’