‘Վենգերը մեղադրել է Մոուրինյոյին մյուս մարզիչների հանդեպ անհարգալից լինելու մեջ’

915

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեղադրել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` մյուս թիմերի մարզիչների հանդեպ անհարգալից լինելու մեջ:

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի միջև խաղում (0-0) «Արսենալ»-ի երկրպագուների`«Ձանձրալի, ձանձրալի «Չելսի»» երգին պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսում արձագանքել հետևյալ կերպ. ««Արսենալ»-ի երկրպագուները 10 տարի է՝ սպասում են չեմպիոնութան. այ սա պետք է իրականում ձանձրալի լինի»:

«Մարզչի համար ամենակարևորը մյուս մարզիչներին հարգելն է: Ոմանք այս ուղղությամբ աշխատելու տեղ ունեն»,- Վենգերի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Հիշեցնենք՝ «Չելսի»-ին մնացել է հաղթել 1 խաղ Անգլիայի չեմպիոն հռչակվելու համար: «Արսենալ»-ը վերջին անգամ Անգլիայի չեմպիոնությունը նվաճել է 2004 թվականին:

Նախորդ հոդվածը‘Մարսելի «Օլիմպիկը» պրոֆեսիոնալ պայմանագիր է առաջարկել Գաել Անդոնյանին’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Դի Մարիան պետք է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»»’