‘Վան Գալ. «Դի Մարիան պետք է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»»’

1267

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի՝ ակումբից հետանալու մասին լուրերը:

«Կարծում եմ՝ դի Մարիան պետք է մնա: Սակայն մարզիչը եւ ակումբը միշտ կախվածության մեջ են գտնվում խաղացողի ընդունած որոշումից: Պետք է սպասենք եւ տեսնենք,  թե ֆուտբոլիստն անձամբ ինչ որոշում կընդունի:

Այժմ նա ջանասիրաբար մարզվում է, եւ ես գոհ եմ նրանից: Չնայած, իհարկե, դի Մարիան չի կարող ասել, որ նա հիանալի մրցաշրջան է անցկացրել: Որոշումը մենք կընդունենք միասին, քանի որ պայմանագիր ունենք: Մենք կխոսենք խաղացողի հետ եւ կհասկանանք, թե ինչ ենք հետագայում անելու»,- վան Գալի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Նախորդ հոդվածը‘Վենգերը մեղադրել է Մոուրինյոյին մյուս մարզիչների հանդեպ անհարգալից լինելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Երբ մենք խաղում ենք «Չելսիի» հետ, ես տպավորություն եմ ստանում, որ մեզ դիմակայում է փոքր ակումբ շատ լավ ֆուտբոլիստներով»’