‘Վենգեր. «Ինձ չի հետաքրքրում «Ռեալի» հետ աշխատանքը»’

1006

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե իրեն հետաքրքիր չէ աշխատանքը «Ռեալի» հետ, որտեղ աշխատում է՝ իր կարծիքով, «ականավոր» Ռաֆայել Բենիտեսը: «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0-4) Բենիտեսի շուրջ իրավիճակը չափազանց սրվեց: Նույնիսկ գործին խառնվեց Սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով ամեն կերպ աջակցեց մարզչին:

Այս թեման աննկատ չանցավ նաեւ Զագրեբի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ Վենգերի մամուլի ասուլիսի ժամանակ:Ֆրանսիացին հարգանքով արտահայտվեց Բենիտեսի հասցեին ու նաեւ բացառեց իր տեղափոխությունը «Ռեալ», որտեղ նախկինում հետաքրքրվում էին իրենով:

«Արդյոք կդիտարկե՞մ «Ռեալի» առաջարկությունը, եթե լինի: Ոչ: Ընդհակառակը՝ կցանկանայի օգտվել առիթից եւ սատարել Ռաֆայելին: Իմ կարծիքով նա ականավոր մասնագետ է:

Կարծում եմ՝ լուրջ չէ 12 հանդիպումից հետո ազատել մարզչին: Հուսով եմ՝ նա կստանա նախագահի աջակցությունը»,- ասել է Վենգերը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգայում խաղում են լավագույնները, բայց միշտ չէ, որ նրանք են հաղթում»’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդները’