‘Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգայում խաղում են լավագույնները, բայց միշտ չէ, որ նրանք են հաղթում»’

962

-Չեմպիոնների լիգայում խաղում են լավագույնները, բայց միշտ չէ, որ նրանք են հաղթում,- Մալմոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իբրահիմովիչը:- Այդ զգացողությունները կարելի է հասկանալ՝ միայն այնտեղ խաղալով՝ հիմնը լսելով, մթնոլորտը զգալով… այն ամենը, որ պետք է ինքդ զգաս: Հանդիպում ես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Դա շատ յուրահատուկ զգացողություն է:

Նշենք, որ վաղը Չեմպիոնների լիգայի շրջանակներում ՊՍԺ-ն արտագնա խաղում կհանդիպի «Մալմոյին»:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Զիդանն օժտված է լավ մարզչին անհրաժեշտ բոլոր որակներով» ‘
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Ինձ չի հետաքրքրում «Ռեալի» հետ աշխատանքը»’