‘Վենեսուելայի կալանավայրերում դիսկոտեկեր են կազմակերպվում’

889

Վենեսուելայի իշխանությունները խոստովանել են, որ երկրի բանտերում դիսկոտեկեր են կազմակերպվում՝ այն բանից հետո, երբ մահացել է այդ «զվարճալի միջոցառումների» 18-ամյա մասնակից մի աղջիկ:

Սկանդալը ծագել է, երբ հայտնի է դարձել, որ Տոկորոն քաղաքի բանտում կազմակերպված դիսկոտեկին մասնակցող աղջիկը մահացել է, ենթադրաբար՝ թմրանյութ օգտագործելուց հետո:

«Բանտերում միշտ էլ դիսկոտեկ եղել է, համենայն դեպս՝ հեղափոխությունից հետո (1999 թ.),  ցավոք սրտի,՝ այդ այլասերվածությունը կա»,- ասել է  ուղղիչ հաստատությունների գործերով նախարարը և հավաստիացրել, որ հեղափոխական կառավարության իշխանության օրոք շատ բան է արվել՝ այդ երևույթին վերջ դնելու համար:

Անկախ փորձագետների գնահատականներով՝ 2013 թ. ինն ամիսների ընթացքում Վենեսուելայի բանտերում մահացել է ավելի քան 300 կալանավոր: Հաճախ ուղղիչ հաստատություններում անկարգություններ են տեղի ունենում, որոնց պատճառը բանտերի գերբեռնվածությունն է ՝ նախատեսված 14 հազար մարդու փոխարեն այնտեղ պահվում է գրեթե 50 հազար կալանավոր: Նրանք պարբերաբար պատանդներ են վերցնում՝ պահանջելով կեցության պայմանների բարելավում: 1999-2010 թթ. ընթացքում երկրի ուղղիչ հաստատություններում մահացածների թիվն անցնում է 4,5 հազարից, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոնգրես. ՍԴ-ի որոշումը պայքարի մասնակիցների առաջին ձեռքբերումն է ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայում պատրաստ են ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ’