Վենեսուելան և Գայանան որոշել են չդիմել հակամարտության ուժային կարգավորման

160

Վենեսուելայի և Գայանայի իշխանությունները ուժի չեն դիմի՝ տարածքային հակամարտությունը կարգավորելու համար, և հանձնաժողով կկազմեն ճգնաժամից դուրս գալու ելքեր որոնելու համար։

Այդ մասին ասվում է բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է St. Vincent Times թերթը։

Վենեսուելայի և Գայանայի հանդիպումը կազմակերպելու հարցում միջնորդի դերը ստանձնել են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միությունը, որը գլխավորում է Սենթ Վինսենթի և Գրանադինների վարչապետ Ռալֆ Գոնսալեսը, և Կարիբյան միությունը՝ Դոմինիկի վարչապետ Ռուզվելտ Սքերիթի գլխավորությամբ։

Վենեսուելայի և Գայանայի միջև տարածքային վեճը՝ Էսսեկիբո գետից արևմուտք գտնվող 159 հազար 500 քառակուսի կմ տարածքի պատկանելության վերաբերյալ,  շարունակվում է արդեն ավելի քան 100 տարի։ Այդ տարածքը կազմում է Գայանայի երկու երրորդից ավելին, այնտեղ բնակվում է 283 հազար մարդ։

 Տարածքային հակամարտությունը սրվել է 2015 թ․ այնտեղ առնվազն 10 մլրդ բարել նավթ պարունակող հանքեր հայտնաբերելուց հետո։

Նախորդ հոդվածըՊենտագոնը Կոնգրեսին կոչ է անում որոշումը չուշացնել
Հաջորդ հոդվածըԹուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ապագայի հարցը հետաձգվել է