Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ապագայի հարցը հետաձգվել է

172

Թուրքիայի հետագա եվրաինտեգրման  հեռանկարի մասին որոշումը հետաձգվել է մինչև Եվրամիության հաջորդ գագաթնաժողովը, որը նախատեսված է եկող տարվա մարտ ամսին։

Այդ մասին տեղեկացնում է Milliyet թերթը՝ հղում անելով բրյուսելյան իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ԵՄ անդամ երկրների առաջնորդները դրական գնահատական են տվել Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին, որը նոյեմբերի վերջին հրապարակել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ինչի կապակցությամբ կարծիք է հայտնվել հարցը քննարկել մարտի 21-22-ին կազմակերպության գագաթնաժողովում։

Ակնկալվում է, որ հունիսին Եվրամիության հանձնարարությամբ կազմված փաստաթուղթը Թուրքիայի և ԵՄ-ի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ կհաստատվի ԵՄ առաջնորդների հանդիպման ընթացքում։

Նախորդ հոդվածըՎենեսուելան և Գայանան որոշել են չդիմել հակամարտության ուժային կարգավորման
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Էրդողանը տրամադրված է ստանձնելու միջնորդի դերը ուկրաինական ճգնաժամի հարցում