‘«Վեստ Հեմը» կփորձի ձեռք բերել Դիեգո Կոստային’

991

Անգլիական «Վեստ Հեմը» կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային, հաղորդում է Miror-ը։ «Վեստ Հեմը» փոխարինող է փնտրում Մարկո Արնաուտովիչին, որը տեղափոխվել է Չինաստան։

Դիեգո Կոստան Պրեմյեր լիգայում խաղացել է 2014-2017 թվականներին՝ ներկայացնելով Լոնդոնի «Չելսին», որտեղից էլ տեղափոխվեց «Աթլետիկո»։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման, խփել 5 գոլ։ Դիեգո Կոստան որակազրկվել էր 8 խաղով մրցավարին հայհոյելու համար։

Նախորդ հոդվածը‘Բուֆոնը մերժել է «Մանչեսթեր Սիթիին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն խստացրել է ռասսիզմի դեմ պատիժը’