‘Վերադարձնելու է «Գարեգին Նժդեհ» մեդալը. Մամուլ’

1836

Խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հով­հաննիսյանը, ով իր երկա­րամյա տաժանակրությունն անցել է Վլադիմիրի քաղաքական բանտում, որտեղ իր հոգին Է ավանդել Նժդեհը, այսօր  վերադարձնելու  է իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ՝ սույն մեդալը նա ստացել էր 2005 թվականին՝ արիության համար:

 Մերուժանը համարում է, որ այն այժմ ոչինչ չարժե, քանի որ գործող իշխանությունը կեղեքում է ժողովր­դին ու հայաթափում երկիրը: «Գարեգին Նժդեհ» մե­դալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈԻ մարտական պատրաստության և ռազմահայ­րենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպանե­րը, ժամկետային ծառայության ընթացքում հայրե­նիքի սահմանների պաշտպանության, զինծառա­յողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները: Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

Նախորդ հոդվածը‘Բարձրացրին գներն ու գնացին հանգստանալու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ս. Սարգսյանի համար մեծ խնդիր չէ այրված պոչով կացինը նորից կոթելը’