‘Վերահսկիչ պալատն արձագանքում է քաղշիննախարարի հայտարարությանը’

990

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մասին հայտարարել է, որ թեեւ 2012-ին ՎՊ-ը նախարարությունում ստուգումներ չի իրականացրել, սակայն տարեկան հաշվետվության մեջ տեղ է գտել «քաղաքաշինություն» տերմինը»: Ըստ նախարարի՝ Վերահսկիչ պալատը «քաղաքաշինություն» տերմինը խառնել է «շինարարության» հետ։

Վերահսկիչ Պալատի լրատվական ծառայությունը այս առիթով հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենuագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`

ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային oգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեuման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեuակները.

բ) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեuակները.

գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան:

«Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ», — ասվում է ՎՊ հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ ևեզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների,խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, Վերահսկիչ պալատը հիշեցնում է, որ «արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011 թ 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:

Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Շիրակ – Տրե Պեննե. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ’