‘Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը’

1483

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Բաբայանին. դատախազը 7 տարի էր պահանջել:

Վերաքննիչը նաեւ ուժի մեջ է թողել վերաքննիչ բողոք ներկայացրած Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի պատժաչափերը: Նրանք առաջին ատյանը դատապարտել էր 3 եւ 2 տարվա ազատազրկման:

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գնալու է մինչեւ վերջ՝ բոլոր ատյաններով:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա իբր փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած եւ հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:

Գործով անցնող մյուս անձինք՝ Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը եւ Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման էին դատապարտվել։

Բաբայանն ու մյուս դատապարտվածները գործը համարում են շինծու:

 

Նախորդ հոդվածը‘Մակրոնն՝ Էրդողանին. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը վերաբերում է նաև Աֆրինին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի մասին հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելուն’