‘Վերլուծաբան. Ադրբեջանում նոր Պնախարարի նշանակումից հետո շփման գծում սադրանքներ հաճախակի կլինեն’

758

Զաքիր Հասանովին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակելուց հետո հայկական զինված ուժերի հետ շփման գծում սադրանքներ հաճախակի կլինեն: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար, վերլուծաբան Գրիգորի Այվազյանը: Նա կարծում է, որ սադրանքներ կձեռնարկվեն, թերևս, երկրի ներսում ժամանակավոր և կարծեցյալ կայունության ապահովման նպատակով:

«Ստեղծելով արտաքին վտանգի առկայության տպավորություն` Իլհամ Ալիևի վարչակազմը փորձում է վերացնել խայտառակ նախագահական ընտրությունների հարուցած լարվածությունը», — նշել է Այվազյանը: Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հեռացման առնչությամբ, քանի որ «պարկետի գեներալը», որը Քարվաճառի մոտ  ամոթալի պարտություն էր կրել Արցախյան պատերազմի ժամանակ, արդարացիորեն վախենում էր զինված արկածախնդրությունից՝ ընդդեմ Հայաստանի և ԼՂՀ-ի: Այվազյանի կարծիքով, ՆԳՆ նախկին ղեկավար Զաքիր Հասանովի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում նաև նշանակում է, որ բանակային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել երկրի ներսում հուզումները ճնշելու համար: «Զաքիր Հասանովը Ալիևի վարչակազմի դեմ զանգվածային բողոքների ճնշման զգալի փորձ ունի», — նշել է Այվազյանը:

Նա նաև նշել է, որ եթե Սաֆար Աբիևը համարվում էր Հեյդար Ալիևի կողմից առաջ քաշված անձ և որոշ չափով ինքնուրույն գործիչ էր, ապա պաշտպանության նոր նախարարը լիովին կախված է Ալիևից, նրա խամաճիկն է: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Պաշտոնյաների վարձատրությունը քաղաքական հարց է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը կարող է զրկել նրան համաներումից’