‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը կարող է զրկել նրան համաներումից’

966

Արդեն մոտ մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանք է առաջադրել: Այդ մասին, Tert.am-ի փոխանցմամբ, այսօր կայացած ասուլիսին հայտնեց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը՝ նկատելով, որ դա կարող է զրկել գնդապետին համաներման ակտով ազատ արձակվելու հնարավորությունից:

 «Նրան ձերբակալելուց հետո, բացի մեղադրանք առաջադրելուց, քննչական որևէ գործողություն չի արվել: Քննչական մարմինը հրատապ պետք է կատարեր առերեսում Ավետիսյանի և այն անձանց հետ, որոնք նրա դեմ ցուցմունք են տվել: Մեկ ամսվա ընթացքում ոչ մի այդպիսի գործողություն չի արվել: Ուրբաթ օրը նոր մեղադրանք առաջադրվեց՝ խարդախություն կատարելու փորձի վերաբերյալ, և կրկին ոչ մի առերեսում»,-ասաց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ նոր մեղադրանքի առաջադրումը կարող է զրկել Վոլոդյա Ավետիսյանին նաև համաներման ակտով ազատ արձակվելու հնարավորությունից, քանի որ համաներման որոշման պահանջներից մեկն այն է, որ եթե անձը մեղադրվում է մի քանի հանցագործությունների համար, ապա տվյալ դեպքում համաներման ակտի կիրառումը մնում է դատարանի վրա:

Նախորդ հոդվածը‘Վերլուծաբան. Ադրբեջանում նոր Պնախարարի նշանակումից հետո շփման գծում սադրանքներ հաճախակի կլինեն’
Հաջորդ հոդվածը‘3,7%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները’