‘Վերջին մի շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ’

1032

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Հաղորդագրության համաձայն՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Կդիմի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կմեղմացվի ‘