‘Վթարի են ենթարկվել Արթուր Մկրտչյանի կինը, հարսը, թոռը. փոքրիկը մահացել է ‘

3553

Արագածոտնի մարզում օգոստոսի 8-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղ-ն, վարելով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանության Աշտարակի բաժնից:

Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն էլ հայտնել է, որ 61-ամյա Կարեն Ղ-ի, ուղեւորներ՝ 54-ամյա Գոհար Մկրտչյանի եւ հարսի՝ Ռուզաննա Մկրտչյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ  6-ամյա Արթուր Մկրտչյանին, ով պոլիտրավմա է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել: Նրան ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն վիճակը կտրուկ վատացել է եւ րոպեներ առաջ մահացել է: «Մինչեւ նորից տեղափոխեցինք վիրահատարան, վերակենդանացման միջոցառումները օգուտ չտվեցին: Նրանք Ղարաբաղի բնակիչներ են: Եկել էին ազգականի մոտ, գործով գնացել են Գյումրի, Մասարա գյուղի մոտակայքում տեղի է ունցել այդ վթարը»,- նշեց նա:

Նշենք, որ մահացած փոքրիկը Արցախի ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի թոռն էր, վթարի ենթարկվածները՝ կինը եւ հարսը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների ‘
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի գնի հաշվարկը ամբողջությամբ կեղծվել է գծատերերի օգտին. ակտիվիստներ’