‘Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը’

1060

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 26-ին ժամը 09.00-ից մինչեւ մարտի 27-ը ժամը 09.00-ն կդադարեցվի.

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի,

Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու,  Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների,  Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի եւ հարակից տարածքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքի եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Անկարայի քաղաքապետը լրագրողին դատի է տվել՝ իրեն «հայ» անվանելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Բրուցելոզը տեղայնացվել է ‘