‘Վթար Երեւան-Աշտարակ ճանապարհին. կան բազմաթիվ տուժածներ. Լուսանկարներ’

1448

Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, հունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

ՃՏՊ-ի հետևանքով տուժել են.

Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնվածՎանուհի Մակարյանը, 1992թծնվածՇաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թծնվածԼիլիթ Գուլանյանը, 2000թծնվածԺենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնվածՆադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնվածՎարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնվածԼուսիկ Կիրակոսյանը և 2011թծնվածՍամվել Կիրակոսյանը, որոնք տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Կողոպտել են ՍԴ դատավորի բնակարանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուս միլիարդատերը ցանկանում է անմահություն «ստեղծել»’