‘Վիդալ. «Դատական հայց եմ պատրաստում իմ մասին ստեր տարածած թերթի դեմ»’

1012

«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերքել է բոլոր այն լուրերը, որոնց համաձայն, Քաթարում ակումբի հավաքների ժամանակ խախտել է ռեժիմը եւ ալկոհոլ է օգտագործել:

«Ցանկանում եմ ասել, որ «լուրերը», որոնք հրապարակել են գերմանական ԶԼՄ-ները, բացարձակապես սուտ են:

Իմ փաստաբաններին արդեն հանձնարարել եմ դատական հայց ներկայացնել այն լրագրողների դեմ, ովքեր սուտ են տարածել: Ես հարյուր տոկոսով նվիրված եմ «Բավարիային» եւ պատրաստվում եմ գալիք հանդիպումներին:

Շնորհակալ եմ ակումբին եւ երկրպագուներին աջակցության համար»,_ գրել է Վիդալը թվիթերի իր միկրոբլոգում:

Նախորդ հոդվածը‘Ֆելիպե Լուիսը Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար որակազրկվել է 3 խաղով’
Հաջորդ հոդվածը‘Վացկե. «Մենք 23 խաղացող ունենք, և դա բավարար է»’