Վիետնամի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հեռանալ Իսրայելից

322

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս  անվտանգության նկատառումներով հնարավորինս արագ լքել այդ երկրի տարածքը։

Այդ մասին հայտարարել է Վիետնամի ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Ֆամ Տհու Հանգը։

Մերձավոր Արևելքում ներկայիս լարվածության առաջին օրից Վիետնամի ԱԳՆ-ն Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Պաղեստինում իր դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել է ուշադիր հետևել իրավիճակին, անհապաղ ստուգել ռազմական գործողությունների շրջաններում գտնվող հայրենակիցների վերաբերյալ ցանկացած լուր, համագործակցել Վիետնամում տեղական իշխանությունների և համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտության դեպքում վիետնամցի քաղաքացիների անվտանգությունն ապահովող միջոցներն իրականացնելու համար։

Նախորդ հոդվածըԳազայում գործողությունը սպառնում է վերածվել խոշոր հակամարտության
Հաջորդ հոդվածըԻսրայելում հայտարարել են ՑԱԽԱԼ-ի շարքերում 349 զոհի մասին