‘«Վիլյառեալի»՝ քաղցկեղով հիվանդ պատանի երկրպագուի ամենաերջանիկ օրը(տեսանյութ)’

928

«Վիլյառեալի» ֆուտբոլիստները «Սելթիկի» հետ բարեգործական հանդիպման ժամանակ իրականացրել են ողջ գիտակցական կյանքի ընթացքում քաղցկեղի դեմ պայքարող 13-ամյա երկրպագուի երազանքը: Նրանք հնարավորություն են տվել տղային դաշտ դուրս գալու և խաղալու սիրելի թիմի մարզաշապիկով: Պատանի Գոհանը նաև բացել է խաղի հաշիվը, որից քիչ անց փոխարինվել է:

Լրագրողների հետ ունեցած զրույցում տղան ասել է, որ ֆուտբոլիստների հետ շփումը, նրանց հետ միասին դաշտում գտնվելն իրեն անսահման երջանկացրել է և անկրկնելի զգացումներ պարգևել:

Նշենք, որ այս հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ «Վիլյառեալի»:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սահակյանց. Իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Գորիսի արյունահեղության գործում Լիսկայի մեղավորությունը ապացուցող նոր փաստեր կան-փաստաբան’