‘Վիլնյուսում՝ ընդամենը 1,5 էջանոց հռչակագիր. Մամուլ’

1507

«Ընդամենը 1,5 էջանոց հռչակագիր» վերնագրված լուրում «ՀԺ»-ն գրում է, որ դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 էջանոց մի փաստաթուղթ ստորագրել։ Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու է հռչակագիր։

«Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,-գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մամուլի անդրադարձը Զորի Բալայանի նամակին’
Հաջորդ հոդվածը‘Bild. «Բորուսիան» Հյումելսին թույլատրել է տեղափոխվել «Բարսելոնա»’