‘Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել Քրիս Պաուլինոյին’

1850

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության  դրոշի ներքո հանդես եկող, երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Կրիս Պաուլինոյի մենամարտը, որտեղ վիճարկվել է երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին:

10 ռաունդանոց մրցավեճի առաջին  իսկ ռաունդում 39-ամյա հայ բռնցքամարտիկը նոկդաունի է ենթարկել մրցակցին: Երկրորդ ռաունդում Դարչինյանի հասցրած ծանր հարվածից հետո 22-ամյա Պաուլինոն արդեն ի վիճակի չի եղել շարունակել մենամարտը, եւ հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթանակ է տարել:

Նշենք, որ սա պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանի 42-րդ հաղթանակն էր եւ 32-րդ նոկաուտը:

Հիշեցնենք, որ Վիկն իր վերջին մենամարտն անցկացրել էր այս տարվա հոկտեմբերին 4-ին՝ թաիլանդցի Մոնգկոլչայ Լուկմուանգկանչի դեմ,  եւ կրկին մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ էր տարել:

Նախորդ հոդվածը‘«Յունայթեդ»-ն այլևս հույսեր չի կապում Վան Գալի հետ’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակների, Երրորդ հանրապետության հիմնադրման եւ Առաջին հանրապետության գողացված փողերի մասին’