‘«Յունայթեդ»-ն այլևս հույսեր չի կապում Վան Գալի հետ’

1413

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի՝ վերջին շրջանում ունեցած ձախողումներից հետո այլևս չի վստահում գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: Այս մասին գրում է «ESPN»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «մանկունյանցիներ»-ը միացել են «Մանչեսթեր Սիթի»-ին ու ցանկանում են պայքարել «Բավարիա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու համար:

«Կարմիր սատանաներ»-ը, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են՝ արդեն ձեռքից բաց են թողել Գվարդիոլայի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը:

Անգլիական ակումբում մշտապես խոսել են Գվարդիոլայի մասին: Թիմի ղեկավարությունը կարծում է, որ այժմ ճիշտ ժամանակն է:

Թեև «Մանչեսթեր Սիթի»-ն չի պատրաստվում այս հարցում զիջել «Յունայթեդ»-ին, «մանկունյանցիները», այնուամենայնիվ, կարծում են, որ Գվարդիոլան կընտրի ավելի մեծ պատմություն ունեցող թիմին, ինչպես նաև համոզված են, որ Ալեքս Ֆերգյուսոնը կկարողանա համոզել իսպանացի մասնագետին «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելու հարցում:

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դեշամ. «Պլատինիի ավանդը մեծ է եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում»’
Հաջորդ հոդվածը‘Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել Քրիս Պաուլինոյին’