‘Վիսենտե դել Բոսկե. «Հիանում եմ Գվարդիոլայով»’

1172

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիի» հետ 3-ամյա պայմանագիր կնքելու որոշման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է գնահատել այն ամենը, ինչ Գվարդիոլան նախքան այս պահն արել է: Նա կարողացել է հեռանալ «Բարսելոնայից»՝ իր կյանքի գլխավոր ակումբից: «Բավարիան» նրա համար նոր մարտահրավեր էր: Գերմանական ֆուտբոլ, օտար լեզու, բայց նա ընդամենը 6 ամսում գերմաներեն սովորեց, ապա տիտղոսներ նվաճեց, իսկ հիմա ընդունում է անգլիական ֆուտբոլի մարտահրավերը:

Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում է կայացրել: Հիանում եմ նրանով: Սա վկայում է նաև այն մասին, որ իսպանացի բարձրակարգ մարզիչներ կան,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Մոսկվան չի ների Թուրքիային՝ ահաբեկիչներին աջակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’