‘Լավրով. Մոսկվան չի ների Թուրքիային՝ ահաբեկիչներին աջակցելու համար’

1093

«Մենք չենք ների աջակցությունն ահաբեկիչներին: Միևնույն ժամանակ՝ մենք հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխող վերնախավի  (որն ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինվորականների մահվան համար) և մեր վաղեմի ու հուսալի բարեկամների միջև թուրք ժողովրդի շրջանում»,- իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի ՊՆ-ն դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Թուրքիան նավթի հիմնական գնորդն է «Իսլամական  պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Ընդ որում՝ զինվորականները նավթի ապօրինի առևտրի հարցում մեղադրել էին անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:

Էրդողանն ինքը հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե Թուրքիայի և ԻՊ-ի միջև առևտրի վերաբերյալ որևէ ապացույց գտնվի: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վացկե. «Մենք 23 խաղացող ունենք, և դա բավարար է»’
Հաջորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Հիանում եմ Գվարդիոլայով»’